Լեհաստանը մտադիր չէ ձեռք բերել ամերիկյան F-15 կործանիչներ

Լեհաստանի զինվորականները մտադիր չեն ձեռք բերել ամերիկյան F-15 կործանիչներ։ Այս մասին հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը։ «Լեհաստանի զինված ուժերը չի պլանավորում ձեռք բերել F-15EX ինքնաթիռներ։ Լեհաստանի ներառումը ԱՄՆ-ի կողմից հրապարակված F-15 ծրագրի շրջանակային պայմանագրում չի նշանակում Լեհաստանի կողմից այդ ինքնաթիռների գնման որոշման ընդունում կամ գործընթացի սկիզբ», – մեջբերում է Defense24 պարբերականը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության տված պատասխանը համապատասխան հարցմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11650

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով