«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա և Անի» ՍՊ ընկերությանը պատկանող «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի, 1-ին փողոց, ապրանքանիշը՝ «Անի Պրոդուկտ», «Ջուսինադ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Ինչպես տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, արտադրվել է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11670

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով