ՀՀ-ում բռնաճնշումներ են իրականացվում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Երևանի գործողությունները հակասում են Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու մասին նրա հայտարարություններին»,- ասել է նա։ Ըստ Զախարովայի. «Հայաստանում բռնաճնշումներ են իրականացվում ՌԴ-ի հետ ավելի ամուր հարաբերություններ պաշտպանող քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ, և ԵՄ-ն չի արձագանքում դրան։ Մոսկվան կարծում է, որ ԵՄ-ն օգտագործում է Հայաստանը, նրա ներուժը և քաղաքացիներին՝ Ռուսաստանին հակազդելու համար»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով