Հայաստանում սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս. Գագիկ Սուրենյան

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մայիս ամիսը կլինի ոչ սառը, բայց տեղումնառատ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հանրապետության ամբողջ տարածքում մայիսին ամսական միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից ավելին, այսինքն՝ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս։ Ուզում եմ հիշեցնել, որ մայիսը հանրապետության տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է։ Տեղումները մայիսին հիմնականում դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը։ Ի տարբերություն ապրիլ ամսվա՝ զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքերը, օդի ջերմաստիճանը և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին»,- նշել է նա։ Սուրենյանի խոսքով՝ մայիսին առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի երրորդ տասնօրյակում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով