Լիլիթ Մակունցը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքների համակարգման և ՀՀ Կառավարության առաջնահերթություններին համահունչ ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանը քննարկվել են համայնքների զարգացման, տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում ընթացիկ համագործակցությունն ու հետագա անելիքները։ Կողմերը կարևորել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով երկկողմ սերտ համագործակցության փաստը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11739

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով