Օգոստոսի 27-ին՝ ժամը 8․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա երթուղային ավտոբուսում հրդեհ է բռնկվել։ Մինչ ահազանգը ստանալը՝ տարածքում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են թիվ 52 երթուղին սպասարկող ծխացող ավտոբուսը, անմիջապես մոտեցել, արագ տարհանել ուղևորներին և կրակմարիչներով կանխել կրակի տարածումը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոբուսի շարժիչի հատվածում։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան։



