Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ապրիլի 30-ի առավոտյան հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, որի հետևանքով զոհվել է 9 քաղաքացի, վիրավորվել՝ 13-ը։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Զոհերը գրանցվել են Լիբանանի հարավում գտնվող Ջիբշիթ, Թուլ և Հարուֆ գյուղաքաղաքներում։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ շարժման անդամները Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերին պատկանող տրանսպորտային միջոցներ ու զրահատեխնիկա են թիրախավորել։ Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ ապրիլի 29-ին «Հեզբոլլահ»-ի հինգ զինյալի է ոչնչացրել, որոնք մոտեցել էին Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ռազմական դիրքերին։ Չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել ապրիլի 16-ի կեսգիշերին, սակայն կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 2576-ի, իսկ վիրավորներինը՝ 7962-ի։ Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով