Տիգրան Վիրաբյանն ու Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոններում։ Վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Ալֆրեդ Քոչարյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերից, իսկ Տիգրան Վիրաբյանը՝ 2026 թվականի հուլիսից։ Վարչապետի որոշումներով վերանշանակվել են նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի նոյեմբերից և բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի օգոստոսից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12113

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով