Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրավիրել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Ո՛չ», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը՝ անդրադառնալով համապատասխան հարցին։ Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է ավելի քան 1,5 ժամ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով