Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանի քաղաքապետարանի և STEAM Works Studio-ի միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող քաղաքապետին կից STEAM ճամբարի ընթացքում մասնակիցները ստացել են առաջադեմ STEAM կրթություն, ձեռք բերել գործնական ու փորձարարական հմտություններ և բացահայտել սեփական ներուժը։ Այս անգամ իր փորձառությամբ կիսվում է ճամբարի մասնակից Լիլիթը՝ պատմելով ձեռք բերած նոր գործնական հմտությունների, անգլերենով հաղորդակցվելու հմտությունների բարելավման և սեփական ներուժի բացահայտման մասին։ Ճամբարի ընթացքում մասնակիցներն այցելել են նաև Ֆիլադելֆիայի պատմական և մշակութային նշանավոր վայրեր՝ Independence Hall, Congress Hall, Love Park և Rocky Steps։ Մյուս մասնակիցների փորձառություններն ու տպավորությունները՝ հաջորդ տեսանյութերում։



