Այսօր ֆեստիվառյան բեմում են «Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացրած արտիստները

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ Նախքան ամփոփիչ համերգը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Ճամբարակում ծանոթացել են տեղական արտադրանքի տոնավաճառին՝ շրջելով տաղավարներով: Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը: Այսօր ֆեստիվառյան բեմում են լինելու «Եվրատեսիլ» երգի մրցույթում տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրած արտիստները։ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11931

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով