Խաղաղ համաձայնությունների մշակման հիմնական խոչընդոտը վստահության բացակայությունն է. Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

Ապրիլի 30-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից։ Մասուդ Փեզեշքիանը Բելառուսի պետության ղեկավարին տեղեկացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններում պաշտոնական Թեհրանի դիրքորոշման մասին։ Զրուցակիցները փաստել են, որ խաղաղ համաձայնությունների մշակման հիմնական խոչընդոտը վստահության բացակայությունն է։ Բելառուսի առաջնորդն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում։ Իր հերթին, Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին սկզբունքային և հետևողական դիրքորոշման համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով