Ճապոնիայում կամավորները մասնակցել են 400 տոննա կշռող Հիրոսակի ամրոցի տեղափոխման աշխատանքներին։ Վիճակահանությամբ ընտրված 1800 կամավոր պարանների միջոցով քաշել է ամրոցը՝ այն ավելի քան 3 մետր տեղափոխելով դեպի իր սկզբնական դիրքը։ Ամրոցի նախնական տեղակայման վայրը ներկայիս դիրքից շուրջ 70 մետր հեռավորության վրա է։ Հիրոսակի ամրոցը 2015 թվականին տեղափոխվել էր վերանորոգման աշխատանքների համար։ Դրա անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ երկրաշարժի հետևանքով վնասվել էր ամրոցի պարիսպը։ Այժմ կամավորների միջոցով կառույցը վերադարձվում է իր սկզբնական դիրքին։



