Artemis II-ի անձնակազմը կստանա ԱՄՆ-ի բարձրագույն տիեզերական մեդալը

Պատմական «Artemis II» լուսնային թռիչքի անձնակազմը կարժանանա ԱՄՆ-ի բարձրագույն տիեզերական պարգևին՝ Կոնգրեսի Տիեզերական պատվո մեդալին։ Այն կստանան հրամանատար Ռիդ Ուայզմանը, օդաչու Վիկտոր Գլովերը, առաքելության մասնագետներ Քրիստինա Կոխը և Ջերեմի Հանսենը։ Մեդալների հանձնման արարողությունը նախատեսված է օգոստոսի 28-ին։ NASA-ի տվյալներով՝ մինչ այժմ այս պատվին արժանացել է ընդամենը 30 տիեզերագնաց, այդ թվում՝ Լուսնի վրա առաջինը քայլած Նիլ Արմսթրոնգը և Երկրի շուրջ առաջին ամերիկացին՝ Ջոն Գլենը։ «Artemis II»-ի անձնակազմը 10-օրյա առաքելության ընթացքում գերազանցել է «Apollo 13»-ի՝ Երկրից ամենամեծ հեռավորության ռեկորդը։ Տիեզերագնացները Երկրից հեռացել են 406 771 կմ՝ անցնելով Լուսնի մակերևույթի վրայով։ Նախորդ՝ 1970 թվականի ռեկորդը կազմում էր 400 171 կմ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11973

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով