Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի ամբողջ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի հանդիպմանը։ «Օլիմպիակոս»-ը Հունաստանի Սուպերլիգայի երկրորդ տուրում Ժոտա Սիլվայի՝ 31-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել է «Աստերաս»-ին։ Այս խաղում առաջին անգամ «Օլիմպիակոս»-ի մեկնարկային կազմում էր Նաիր Տիկնիզյանը։ Հայաստանի հավաքականի պաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և արժանացել նաև դեղին քարտի։ Այժմ «Օլիմպիակոս»-ը 6 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատար չորս թիմերից մեկն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12038

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով