Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Ղրղզստանում Պուտինը կմասնակցի ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների նիստերին, ինչպես նաև «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպմանը։ ՌԴ նախագահի այցի շրջանակում նախատեսվում է նաև մի շարք ամփոփիչ փաստաթղթերի ստորագրում և երկկողմ հանդիպումներ պետությունների ղեկավարների հետ։ Մասնավորապես, նախատեսված են բանակցություններ Իրանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հետ։



