ԱՄՆ միջամտությամբ ազատ է արձակվել Թուրքիայում ձերբակալված Իսրայելի նախկին զինծառայողը

Իսրայելական մամուլում տարածվող պնդումների համաձայն՝ Ջեսիկա Բախարը, ով միաժամանակ Թուրքիայի և Իսրայելի քաղաքացի է, Իսրայելի բանակում ծառայելու համար Թուրքիայում ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Բախարը մեղադրվել է առանց թույլտվության օտար երկրի բանակում ծառայելու մեջ և վերջինիս նկատմամբ ի սկզբանե կիրառվել է տնային կալանք։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ-ի դիվանագիտական միջամտություններից հետո նա ազատ է արձակվել և տեղափոխվել Իսրայել։ Իսրայելական մամուլում նշվում է, որ Բախարի գործը կապված է սոցիալական ցանցերում տարածված ծառայողական լուսանկարների և անձնական տվյալների հրապարակման հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով