ՀՀ արտաքին գործերի նախարարությւոնից տեղեկացնում են, որ Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ: Էջում կարող եք գտնել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու վերջին զարգացումները։ Այստեղ կներկայացվեն տեղեկություններ տարբեր ձևաչափերով՝ ապահովելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը։ Էջը կվարեն ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թիմերը։



