168.am-ը տեղեկանում է Առավոտ.ամ -ից, որ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր հարցաքննված մեղադրյալ Տիգրան Ղազարյանը ուշագրավ տեղեկություններ հայտնեց: Մասնավորապես՝ նրա ցուցմունքից պարզ դարձավ, որ Ազատի կացարանի պայմանների մասին ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը տեղյակ է եղել, բայց ոչինչ չի արել թերությունները վերացնելու համար: Սպայական կազմն ինչքան բարձրաձայնել է խնդիրների մասին, ի պատասխան միայն լսել է՝ համբերեք, մոդուլային տնակներ կկառուցենք, կտեղափոխվեք:



