Կարս-Գյումրի ուղղության ակտիվացումը նվազեցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու «բացառիկությունը». սա կարող է լարվածություն մտցնել հայ-վրացական հարաբերություններում. Շիրազ Խաչատրյան

Ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած այս հայտարարությանը հաջորդել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայտարարությունները, որ ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերը։ Ամերիկյան կողմից, բացի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, այս իրադարձությանն արձագանքել է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը և Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման շուրջ պայմանավորվածությունները համարելով կարևոր հանգրվան տարածաշրջանային կապի և խաղաղության համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով