ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադարի կոչ է արել, որը թույլ կտա անցնել հաշտության շուրջ բանակցությունների: Այս մասին նա ասել է Բիշքեկում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ «Ավելի քան չորս տարի հետո եկել է Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադարի ժամանակը։ Սա ճանապարհ կբացի արդար, հաստատուն և համապարփակ խաղաղության շուրջ բանակցությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և համապատասխան բանաձևերին», – Գուտերեշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12184

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով