ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Մերձավոր Արևելքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կողմերին կոչ է արել ապահովել նավագնացության լիակատար ազատությունը Մերձավոր Արևելքում՝ Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներով։ Ա յս մասին նա ասել է Բիշքեկում ՇՀԿ+ ձևաչափով նիստում։ «Անհրաժեշտ է խաղաղ, արդար և երկարաժամկետ կարգավորում, որը կապահովի միջազգային իրավունքի և նավագնացության ազատության պահպանումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում», – Գուտերեշի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: Նա նշել է, որ այս պահին Մերձավոր Արևելքում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունները «մշտապես խախտվում են»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12209

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով