Ղաղստանի ղեկավար Մելիկովը պաշտոնաթող է արվել վերջին աղետալի հեղեղումների ֆոնին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ժողովրդական ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Երկրի ղեկավարը նրանց հետ քննարկել է տարածաշրջանի ապագա ղեկավարի ընտրության հարցերը։ Դաղստանի ներկայացուցիչներն իրենց հերթին Պուտինին առաջարկել են ղեկավարի պաշտոնում առաջադրել Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչեկինին: Նախագահը սատարել է նրա թեկնածությանը։



