Երևանում կանցկացվի Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արդի Արվեստի Կենտրոն» («ՀայԱրտ» մշակութային կենտրոնը) սեպտեմբերի 22–27-ը կանցկացնի «Լուսանկարչության հեծանները» խորագրով Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցելու համար Երևան կժամանեն լուսանկարիչներ, թանգարանների տնօրեններ, հետազոտողներ և արվեստի կառավարիչներ՝ Եվրոպայից ու աշխարհի տարբեր երկրներից։ Այն կդառնա լուսանկարչության, հիշողության, արխիվների, մշակութային կառույցների և ժամանակակից տեսողական արվեստի շուրջ մասնագիտական երկխոսության հարթակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12319

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով