Լծեն-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09։51-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները մաքրել են թափված քարերը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12368

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով