Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատերազմը մինչ օրս արժեցել է 25 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նիստին օրենսդիրներին ասել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ՝ բյուջետային ծախսերի վերահսկողի պաշտոնակատար Ջուլս Հերսթը։ Նա նշել է, որ գումարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա։ Պենտագոնի ներկայացուցիչը չի մանրամասնել, սակայն, թե ինչ է ներառված այդ ծախսերի գնահատականում և արդյոք այդտեղ հաշվի է առնվել Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում վնասված բազային ենթակառուցվածքների վերակառուցման և վերանորոգման կանխատեսվող ծախսերը։ Reuters-ը նշում է, որ 25 միլիարդ ԱՄՆ դոլարը հավասար է ՆԱՍԱ-ի մեկ տարվա բյուջեին։



