Զելենսկուն բերում ես, որ ի՞նչ անես, արա՛,  5 գրամ խելք չկա՞ ուղեղումդ, ջառմեն քաշելու է Հայաստանը… Ես հայրենիք եմ ուզում, ժողովուրդ ջան, ոչ թե մանդատ. Էդուարդ Շարմազանով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Ես և՛ 2018թ. եմ կողմ եղել, որ մենք՝ ՀՀԿ-ն, առաջադրվենք, և՛ 2021-ին, և՛ 2026թ.-ին, բայց մեր կուսակցությունը որոշում է կայացրել, և ես ընդունում եմ այն: Հիմա դա կարևոր չէ, կարևորը Նիկոլին հեռացնելն է իշխանությունից: Կշեռքին դրված է երկու բան՝ Հայրենիք ունենալը կամ Նիկոլի աթոռ ունենալը: Ես ընտրել եմ Հայրենիք ունենալը, Նիկոլը՝ աթոռը, ու դրա համար միջոցների մեջ խտրություն չի լինելու: Ակնհայտ է, որ Նիկոլի ջղաձգումների պատճառն այն է, որ ինքը տեսնում է՝ վիճակը լավ չէ, բայց ընդդիմությունն էլ չպետք է արխային ընկնի: Պետք է շատ ավելի բաց ու հրապարակային աշխատել հանրության հետ, մարդկանց բացատրել՝ կա՛մ կունենանք 3-րդ Հանրապետություն, կա՛մ կդառնանք թուրքական վիլայեթ: Ռեպրեսիաներն ավելի են սաստկանալու, բայց հայ ժողովուրդը պետք է ապացուցի՝ ինքն է հայրենիքն ավելի շատ սիրո՞ւմ, թե՞ Նիկոլն իր աթոռը : Նիկոլը, երբ մայիսի 8-ին ընտրվում էր վարչապետ, նայում էր ԱԺ-ում վեր ընկած Սերժ Թանկյանին ու ասում՝ ամեն ինչ անելու ենք, որ հասնենք Արցախի ինքնորոշման ճանաչմանը: Էսօր ամեաթունդն է ասում, որ Արցախն Ադրբեջան է, ու Արցախը թոկ էր մեր վզին: Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը չի ասելու՝ Սյունիքն է թոկ մեր վզին: Փաստերին նայե՛ք, ժողովուրդ ջան: 2021-ին ասում էր՝ Արցախն անկախ է լինելու, էսօր Արցախ չկա… Միանշանակ է, որ Նիկոլը սահմանադրական մեծամասնություն չունի: Բայց մենք ՀՀԿ համագումարի ժամանակ էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ ժողովուրդ ջան, ակտիվ գնացե՛ք ընտրության, որ ձեր ձայնը չկորչի, որովհետև Նիկոլի ընտրազանգվածը, այսպես թե այնպես, գնալու է: Մտահոգ քաղաքացիների խնդիրը պետք է լինի գնալ ընտրության: Տունը նստելով՝ դու քվեարկում ես Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջանի» տեսլականի օգտին: Գնացեք ու ձայն տվեք ընդդիմադիր ուժերից որևէ մեկի օգտին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով