Կիևում ավարտվել են Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ հատուկ բանագնացներ Քուշների և Ուիթքոֆֆի բանակցություները։ Ուկրաինայի համար կարևոր է, որ Թրամփը հանդես գա որպես գլխավոր բանակցող, ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ «Մենք ուզում ենք, որ այս պատերազմն ավարտվի արդարացիորեն, և որ Ռուսաստանն այլևս ոչ մի հնարավորություն չունենա Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար»,- նշել է նա։ ԱՄՆ բանագնաց Քուշներն էլ նշել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է ոչ միայն դադարեցնել պատերազմը, այլև ստեղծել պայմաններ Ուկրաինայում երկարատև խաղաղության համար։ Նրա խոսքով՝ ապագա համաձայնագրերը պետք է բացառեն նոր պատերազմը և հնարավորություն տան Ուկրաինային հակամարտության ընթացքում ցուցաբերված ուժն ու հնարամտությունը ներդնել երկրի զարգացման մեջ։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆֆն էլ տեղի ունեցած զրույցը որակել է որպես «շատ բովանդակալից»։ «Մենք խրախուսված ենք և պատրաստ ենք շարունակել աշխատանքը՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – հայտարարել է նա։



