Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք հրատապ հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք հրատապ հարցեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում, նշվում է հաղորդագրության մեջ։



