«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևանում գործող ատամնաբուժական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: Բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում դատապարտյալը ցանկություն է հայտնել օգտվել սանհանգույցից: Մուտք գործելուց առաջ ծառայողները, օրենքով սահմանված կարգով, իրականացրել են ակնադիտական զննություն, ինչի արդյունքում զուգարանակոնքի ջրի բաքի տեսանելի հատվածում հայտնաբերել են սպիտակ, կպչուն ժապավենով ամրացված սև փաթեթ՝ առանձնացված երկու փաթեթներով: Փաթեթներից մեկում առկա է եղել թմրանյութի նմանվող, դեղնականաչավուն զանգված՝ 4.9 գրամ քաշով, իսկ մյուսում՝ սպիտակ, բյուրեղանման զանգված՝ 1.9 գրամ քաշով: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12676

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով