Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Կենդանաբանական այգուց հայտնում են մասնավորապես. «Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»։



