Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշոր ցանցի ղեկավարության հետ։ Այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նա մանրամասնել է, որ Bluemart-ը Մերձավոր Արևելքում ստեղծված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Bluemart-ը նաև զարգացնում է առցանց վաճառքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։



