Մաքսային ծառայողների համար Երևանում անցկացվում է STCE թեմայով դասընթաց

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության World Customs Organization – Organisation Mondiale des Douanes շարունակական համագործակցության արդյունքում սեպտեմբերի 7-ից 11-ը Երևանում անցկացվում է «Ռազմավարական առևտրի վերահսկողության իրականացում (STCE)» թեմայով դասընթաց, որին մասնակցում են մաքսային ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները։ Քառօրյա դասընթացի նպատակն է ամրապնդել մաքսային ծառայողների կարողությունները՝ զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց հետ փոխկապակցված ապրանքների ապօրինի շրջանառության կանխարգելման, ինչպես նաև ռազմավարական և երկակի նշանակության ապրանքների նկատմամբ արդյունավետ մաքսային հսկողության իրականացման ուղղությամբ։ Ռազմավարական առևտրի վերահսկողության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքի շարունակական կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ վերահսկողության ապահովման գործում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով