ԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ

ԱՄՆ-ը կհիշի, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները օգնության չհասան իրենց Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ շփման ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Նրանք չկային, երբ մենք նրանց կարիքն ունեինք։ Մենք պետք է հիշենք դա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ եվրոպական դաշնակիցների կողմից աջակցության բացակայությունը։ Ամերիկյան առաջնորդն ընդ որում թույլ է տվել, որ իրավիճակը կկրկնվի, եթե երբևէ խոշոր հակամարտություն տեղի ունենա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, քանի որ դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Թեհրանի հետ պատերազմում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով