Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Կրեմլի խոսնակին հարց են ուղղել՝ արդյոք նման հանդիպման հնարավորություն քննարկվել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ։ «Անշուշտ, և ավելի վաղ նույնպես նման պոտենցիալ հնարավորության մասին հիշատակվել է, և այդպիսի հնարավորություն կլինի», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12843

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով