Միացյալ թագավորության մի քանի օդանավակայաններում նախօրեին շուրջ 2100 չվերթներ են չեղարկել տեխնիկական խափանման պատճառով։ Այս մասին սեպտեմբերի 9-ին տեղեկացրել է The Guardian-ը՝ վկայակոչելով Cirium վերլուծական ընկերությանը։ Նշվում է, որ չվացուցակին առնչվող խնդիրները խաթարել են առնվազն 300 հազար ուղևորների ծրագրերը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ օդային երթևեկության կառավարման NATS համակարգում տեխնիկական խափանումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին և առնչվել է Մեծ Բրիտանիայի ավելի քան 15 օդանավակայանների։ Խափանման առաջացման պատճառները ուսումնասիրվում են։ Իսկ Sky News-ը հաղորդում է, որ առավել շատ չվերթներ չեղարկվել են Լոնդոնի «Հիթրոու» (182), ինչպես նաև Մանչեսթերի, Լուտոնի և Էդինբուրգի օդանավակայաններում։ Ավիաընկերություններից առավել շատ տուժել են British Airways-ը (81 չեղարկված չվերթ) և EasyJet-ը (24)։ Ուղևորներին հիմա էլ խորհուրդ է տրվում օդանավակայան մեկնելուց առաջ ստուգել իրենց չվերթի կարգավիճակը։



