Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 9-ին Սիրիայում, անվտանգության գոտում, գտնվող Հերմոն լեռան տարածք այցելության ժամանակ հայտարարել է, որ Իրանը շուտով պարտություն կկրի տարածաշրջանային դիմակայությունում։ Այս մասին հայտնել է I24 հեռուստաալիքը։ «Մենք շատ մոտ ենք դրան։ Մենք հանձնառու ենք այս խնդրի լուծմանը և կանենք դա»,- հայտարարել է Նեթանյահուն։ Նա մանրամասնել է, որ վերջին մարտական գործողությունների ընթացքում Իսրայելն ամրապնդվել է Հերմոն լեռից մինչև Յարմուկ գետն ընկած տարածքում և արևմուտք՝ մինչև Միջերկրական ծովի ափ։ Լրատվամիջոցը սակայն չի հայտնել, թե որքան երկար են իսրայելական ուժերը մնալու Սիրիայում և ինչ նոր ռազմական գործողություններ կարող է ձեռնարկել Իսրայելը։



