Ինչի համար կօգտագործվեն քաղաքային շարժական փոշեկուլները

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի փողոցների ամենօրյա մաքրումն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերվել 20 քաղաքային շարժական փոշեկուլ։ Նոր սարքերը նախատեսված են այն տարածքների մաքրման համար, որտեղ խոշոր տեխնիկայի կիրառումը դժվար է կամ ոչ արդյունավետ։ Դրանք կօգտագործվեն մայթերում, հրապարակներում և դժվար հասանելի այլ հատվածներում՝ մանր աղբն ու տերևները հավաքելու համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է նոր սարքերի հնարավորություններին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12865

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով