Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքը չի հանդարտվել։ Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանն արդեն իրավապահներին կոչ է անում չկատարել այն հրահանգները, որոնք իր գնահատմամբ ապօրինի են՝ հիշեցնելով հետագա պատասխանատվության մասին, և միաժամանակ հայտարարում է՝ «մուծվելու բան չկա»։ Ընդդիմադիր դաշտից հնչող մյուս հայտարարություններում ևս ավելի կոշտ է դառնում իշխանության, դատաիրավական համակարգի և պետական ինստիտուտների նկատմամբ հռետորաբանությունը։ Առջևում ՏԻՄ ընտրություններն են, որոնք հազիվ թե սահմանափակվեն տեղական օրակարգով․ դրանք կարող են դառնալ հետընտրական քաղաքական պայքարի հաջորդ կարևոր հարթակը՝ իշխանության և ընդդիմության ուժերի հարաբերակցությունից մինչև արտաքին ազդեցության նոր փորձեր: Հարցն արդեն միայն իշխանություն–ընդդիմություն հարաբերությունները չէ․ ինչպիսի՞ քաղաքական փուլ է մտնում Հայաստանը, և որքանո՞վ են պետությունն ու իշխանությունը պատրաստ դրան։ Այս մասին այսօր խոսելու ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Մինչ զրույցը սկսելը՝ հավանեք հարցազրույցը․ ձեր արձագանքն օգնում է, որ այս քննարկումը YouTube-ում հասանելի դառնա ավելի մեծ լսարանի։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



