Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը շարժվում է մեծ արագությամբ՝ վարչապետը Ֆրանսիայում է, Երևանն ու Բաքուն շարունակում են ուղիղ շփումները, սահմանազատումը մտնում է նոր փուլ, իսկ Սահմանադրության հարցը Բաքուն կրկին փորձում է դարձնել հայ-ադրբեջանական գործընթացի մաս։ Նոր խորհրդարանի հանձնաժողովների քննարկումները ցույց են տալիս, որ արտաքին քաղաքական հիմնական ընտրությունները տեղափոխվում են ներքաղաքական սուր բանավեճի դաշտ՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից մինչև խաղաղության գործընթաց և Հայաստանի՝ որպես «պայմանագրունակ պետության» մասին պնդումներ։ Դրան զուգահեռ ունենք բյուջեի կատարողականի և պետական կառավարման արդյունավետության հարցեր, նախկին պաշտոնյաների ունեցվածքի շուրջ նոր բացահայտումներ և առաջիկա ՏԻՄ ընտրություններ։ Իսկ առանձնահատուկ հանգույց է Գյումրին՝ ռուսական ռազմաբազա, հնարավոր նոր ընտրություններ և միաժամանակ Գյումրի–Կարս երկաթուղու բացման հեռանկար։ Այս ամենի մասին զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։ «Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ



