Երևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 26-րդ մրցաշարը: Պետական աջակցությամբ իրականացվող մրցաշարին 18 երկրի ավելի քան 190 մարզիկ է մասնակցում: Հայաստանի թիմից մրցաշարին մասնակցում են հավաքականի գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը: Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու շատ այլ անվանի մարզիկներ: Արդեն հայտնի են նաև «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրվա կիսաեզրափակչի մասնակիցները՝ 57 կգ 65 կգ 74 կգ 86 կգ 97 կգ Մրցաշարի անցկացումը կնպաստի ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանը։



