Քենտուկիում բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու

Ապրիլի 30-ին Բերիա քաղաքում (Քենտուկիի նահանգ) կողոպտիչը գնդակահարել է բանկի երկու աշխատակցի։ Հանցագործին հաջողվել է փախչել, ընթանում են նրա որոնումները, ոստիկանությանը հղումով հայտնել է տեղի Fox 56 հեռուստաալիքը։ Նրա տեղեկություններով՝ զոհերը տղամարդ և կին են եղել, որոնք աշխատում էին U.S. Bank-ի մասնաճյուղում։ Ոստիկանության աշխատակիցները ՀԴԲ-ի և այլ դաշնային գերատեսչությունների հետ համատեղ որոնում են մարդասպանին։ Նա մոտ 190 սանտիմետր հասակ ունեցող տղամարդ է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով