Հսկայական կապույտ դևն ու խորհրդավոր ձայնը․ ինչ են հայտնաբերել դամբարանում

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականներն ուսումնասիրել են Իտալիայում գտնվող մ․թ․ա․ V դարի երկու էտրուսկյան դամբարան։ Արհեստական բանականության և ակուստիկ վերլուծության միջոցով նրանք պարզել են, որ դամբարանների ճարտարապետությունն ու ձայնային միջավայրը կարող էին ազդել այցելուների զգայարանների վրա։ «Կապույտ դևերի դամբարանում» ձայնի արձագանքը հասնում էր 7,5 վայրկյանի, իսկ հսկայական կապույտ դևի պատկերն անմիջապես գրավում էր այցելուների ուշադրությունը։ Գիտնականների կարծիքով՝ այս համադրությունը կարող էր առաջացնել սթրես, ապակողմնորոշում և որոշ հատվածներում՝ տրանսի նման վիճակ։ Հետազոտության հեղինակ Մաուրիցիո Ֆորտեի խոսքով՝ դամբարանները ոչ միայն թաղման վայրեր էին, այլև կառույցներ, որոնք ակուստիկայի և ճարտարապետության միջոցով ազդում էին մարդու զգայարանների վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13063

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով