Նույնիսկ 100 «Patriot» հակահրթիռ ստանալը մեծ մարտահրավեր է․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային ամսական հարյուրավոր հակահրթիռներ են անհրաժեշտ «Patriot» համակարգերի համար։ DW-ի թղթակցին Կանադա կատարած այցի ընթացքում Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն այժմ ամսական արտադրում է 140 բալիստիկ հրթիռ։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով՝ այդ 140 հրթիռը խոցելու համար անհրաժեշտ է 280 հակահրթիռ՝ մեկ հրթիռի դիմաց երկու հակահրթիռ հաշվարկով։ Միաժամանակ՝ Զելենսկին նշել է, որ ամսական 280 հակահրթիռ ստանալն անհնար է։ Նրա խոսքով՝ իր նպատակն է առաջիկա, հատկապես ցուրտ ամիսներին, Ուկրաինայի տրամադրության տակ ունենալ 100-120 հակահրթիռ։ Զելենսկին նշել է, որ դրանք հնարավոր է ստանալ ԱՄՆ-ից՝ կա՛մ առկա պաշարներից, կա՛մ ընթացիկ արտադրությունից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի Ուկրաինային վաճառելու և աջակցելու քաղաքական կամք, սակայն արտադրության ծավալները սահմանափակ են։ Այդ պատճառով, ինչպես նշել է Զելենսկին, հնարավոր տարբերակն ԱՄՆ-ի առկա պաշարներից հակահրթիռների տրամադրումն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13102

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով