Վրաստանը կսահմանափակի իրանական ավիաընկերությունների թռիչքները

Վրաստանը սահմանափակումներ կկիրառի իրանական այն ավիաընկերությունների նկատմամբ, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում։ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից հայտնել են, որ երկիրը կշարունակի ամբողջությամբ պահպանել միջազգային պատժամիջոցների ռեժիմը, այդ թվում՝ ավիացիայի ոլորտում։ ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ պնդելով, որ Իրանի իշխանություններն ավիացիոն ոլորտն օգտագործում են զենքի, անձնակազմի և անօրինական բեռների տեղափոխման համար։ Վրաստանի ավիացիոն գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ավիաընկերություններից մի քանիսը ներկայումս թռիչքներ են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև։ Թբիլիսին հայտարարել է, որ դրանց գործունեության նկատմամբ կկիրառի համապատասխան սահմանափակումներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13140

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով