Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում

Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում մոտավորապես 40 թիրախներ են խոցել անցած 24 ժամվա ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Անցած օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել և ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 ենթակառուցվածքային օբյեկտներ Լիբանանի հարավի տարբեր շրջաններում։ Խոցված թիրախների թվում են հրամանատարական կենտրոններ, ռազմական կառույցներ և լրացուցիչ օբյեկտներ»,- նշված է Իսրայելի պաշտպանության բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։ Կառույցը նաև հայտարարել է, որ հաջողվել է «որսալ» մի քանի կասկածելի օդային թիրախներ՝ կասեցնելով դրանց անցումը Լիբանանից Իսրայել։ Բացի այդ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը օդային թիրախ են խոցել Լիբանանի հարավում։ Լիբանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ էլ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել Նաբաթիե ալ-Ֆաուկա քաղաքում, շարունակվել են իսրայելցի զինվորականների հարձակումները և հրետանային հարվածները Թայրի և Հարիս գյուղերի ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով