Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական. վարչապետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությանը: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական»: Հիշեցնենք՝ ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է Ukyo թիմը: Նրան պարգևատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իտալացի հեծանվորդն արժանացել է նաև Tour of Armenia-հաղթողի կոչմանը: Այս մրցանակը ևս հանձնել է Նիկոլ Փաշինյանը: Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը: Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է Bardiani CSF 7 Saber թիմը: Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments թիմը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13162

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով