ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներն արդեն ավելի քան վեց ամիս չեն կարողացել հսկողություն իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ. իրադրությունը սպառնում է միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմին: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ հանդես գալով Վիեննայում ԱԷՄԳ-ի 70-րդ Գլխավոր խորհրդաժողովի բացմանը։ «Մենք ստիպված եղանք դուրս բերել տեսուչներին և բացի հունիսին «Բուշեր» ԱԷԿ-ում իրականացված ստուգումներից, ավելի քան վեց ամիս Իրանում որևէ ստուգիչ գործունեություն մենք չենք անցկացրել», – նրա հայտարարությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ ԱԷՄԳ գլխավոր տնօրենը Իրանի իշխանություններին կոչ է արել վերսկսել փոխգործակցությունը կազմակերպության հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը պարզաբանելու նպատակով։ «ԱԷՄԳ-ն կրկին ձեռք է մեկնում Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատել միջուկային ծրագրին վերաբերող հարցերի պարզաբանման ուղղությամբ», – հայտարարել է Գրոսին խորհրդաժողովում։ Նրա խոսքով՝ առանց գործակալության հետ երկխոսության վերսկսման՝ Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններում չեն կարող լինել ո՛չ կանխատեսելիություն, ո՛չ երաշխիքներ, ո՛չ վստահություն։ Դրա հետ մեկտեղ Գրոսին վստահեցրել է, որ ԱԷՄԳ-ն «հարգանքով կվերաբերվի անվտանգությանն առնչվող Իրանի մտահոգություններին» և հաշվի կառնի այն դժվարությունները, որոնց երկիրը բախվում է այս ոլորտում։ Նա նաև ընդգծել է, որ երաշխիքների և Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի հաստատմանն ուղղված աշխատանքը պետք է շարունակվի։ Գրոսին իր «հաստատուն լավատեսությունն» է հայտնել այդ խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13246

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով