«Հայաստանը պետք է հեռուն նայի՝ Թուրքիան այդ հատվածը գործակելով՝ կարողանո՞ւմ է Հայաստանին դեպի Սև ծով ելք տրամադրել». Թաթուլ Մանասերյան

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ եթե Հայաստանը Թուրքիայի հետ բանակցում է Գյումրի-Կարս երկաթգիծը վերագործակցելու ուղղությամբ, պետք է մի քիչ հեռուն նայի։ Ըստ նրա՝ պետք չէ վերցնել հարադեպային ինչ-որ էպիզոդ և հայտարարել, որ հենց այդ հավածն է ուզում գործարկել ու օգտագործել։ «Հայաստանը լայն առումով պետք է ամեն ինչ տեսնի՝ Թուրքիան այդ հատվածը գործակելով կարողանո՞ւմ է Հայաստանին ավելի հեռուն՝ դեպի Սև ծով ելք տրամադրել, թե՞ այդ մի փոքր հատված է, իսկ մնացածն ուղղակի մնալու է Թուրքիայի տրամադրության տակ։ Թուրքիան պարտավորվածություն ունի 3 միջազգային կոնվենցիաներով, որոնք վավերացրել է Թուրքիայի խորհրդարանը, նաև իմ բազմաթիվ հորդորներից հետո Հայաստանի խորհրդարանը, որով մենք կարող ենք Թուրքիայի առաջ պայման դնել»,- 168.am -ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Կարսում օրերս Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման աշխատանքներ։ Ըստ տնտեսագետի, խնդիրն այն է, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացված բոլոր կոնվենցիաներով կա մեկ ընդհանուր պահանջ՝ նրանք ովքեր ունեն ելք դեպի ծով, պարտավոր են նման ելք տրամադրել այն երկրներին ու պետություններին, որոնք համարվում են ցամաքային, այսինքն՝ դեպի ծով ելք չունեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով