Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար

Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել էր 63 հազար դրամ և դիմել փախուստի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ահազանգով դեպքի վայր էր մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ ավազակության հատկանիշներով: Քրեական ոստիկանության տեխնիկական աջակցման բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի 16-ամյա մի բնակիչ է, որը թմրամիջոց իրացնելու համար գտնվում էր հետախուզման մեջ։ Հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով միջոցառումներին ներգրավվեցին նաև անձի հետախուզման բաժնի ծառայողները, և համատեղ միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 8-ին 16-ամյա պատանին մայրաքաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Վերջինիս նկատմամբ ավազակության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13541

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով